uefa
Պերեսին պետք է նախագահը, որ կանի այն, ինչ կասի ինքը․ Չեֆերին
UEFA-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի խոսքերը՝ իր մասին։ «Պերեսն ասաց, որ չի ցանկանում ինձ պես UEFA-ի նախագահ: Դե, սա ևս մեկ խթան է ինձ համար մնալ այս պաշտոնում: Նրան պետք է մի նախագահ, որը կլսի և կանի ամեն ինչ, ինչ ինքը կասի: Ես անում եմ այն, ինչ կարծում եմ, որ…
UEFA-ն հսկակայն գումարներ է խոստացել ԱՊԼ-ի՝ Սուպերլիգայի անդամ ակումբներին․ Mundo Deportivo
Լուրեր են շրջանառվում, որ UEFA-ն շատ մեծ գումարներ է առաջարկել Պրեմիեր Լիգայի ակումբներին, որ վերջինները դուրս գան Սուպերլիգայից։ Այսպիսի լուրեր է շրջանառում Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ «հսկայական գումարների» օգնությամբ UEFA-ն ճնշում է գործադրել ԱՊԼ-ի՝ Սուպերլիգայի անդամ ակումբների վրա։ Ըստ աղբյուրի՝ Իսպանիայի և Իտալիայի մասնակիցները նման առաջարկներ չեն ստացել։
Կիսաեզրափակիչ դուրս գալը զարմանալի էր․ Պոչետինո
ՉԼ-ի 1/4-րդ եզրափակիչ ՊՍԺ – «Բավարիա» հանդիպումից հետո խաղը մեկնաբանել է ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն։ «Մենք ծայրաստիճան կենտրոնացած էինք: Իսկապես կոշտ հանդիպում էր: Ես շատ ուրախ եմ իմ խաղացողների համար, նրանք արժանի են լավ խոսքերի։ Կիսաեզրափակիչ դուրս գալը զարմանալի իրադարձություն է բոլորիս համար: Դժվար է վայելել խաղը, երբ խաղադաշտի եզրին ես, բայց ես…
Ֆուտզալ․ մեր հավաքականը կորուստներով է մոտենում Ռուսաստանի հետ խաղին
Ապրիլի 9-ին կկայանա UEFA ֆուտզալի EURO-2022-ի որակավորման խմբային փուլի 5-րդ մրցափուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպումը, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Հայաստանի հավաքականը կորուստներով է մոտենում հանդիպմանը: Վնասվածքի պատճառով թիմին չի կարողանա օգնել Վիտինյոն: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել Հակոբ Ուզունյանը: Որակազրկման պատճառով խաղին չի մասնակցի Սարո Գալստյանը: Հավաքականին չի միացել նաև դարպասապահ Ռոբերտ Բոյարկինը: Այսպիսով, մեր թիմի…
Ֆուտբոլիստները մեքենաներ չեն. Գվարդիոլան քննադատել է ՈւԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի մշակած օրացույցը
Անգլիայի առաջնության առաջատար «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան քննադատել է ֆուտբոլային իշխանություններին, քանի որ նրանք ծանրաբեռնել են օրացույցը: Մարզիչը նշել է, որ ֆուտբոլիստները մարդիկ են, այլ ոչ թե մեքենաներ «Գիտեմ, որ նրանցից ոմանք դժգոհում են, երբ չեն ընդգրկվում կազմում, բայց հնարավոր չէ ամեն հանդիպմանը դուրս գալ խաղադաշտ։ Իհարկե, նրանք կարող են խաղալ, բայց առանց…
Ֆուտզալ․ Հայաստանի հավաքականը սկսում է մարզական հավաքը
UEFA ֆուտզալի EURO-2022-ի որակավորման խմբային փուլի վերջին երկու մրցափուլերին ընդառաջ՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Լուան Բարբոսա Մյուլլեր – «Ֆունդաո» (Պորտուգալիա) Ռոբերտ Բոյարկին – «Ռոստով» (Ռուսաստան) Արտյոմ Զաքարյան – «Արարատ-Արմենիա» Էրիկ Հարությունյան…
Կիբերֆուտբոլ․ Հայաստանի հավաքականը մեկնարկեց EURO 2020-ի որակավորման փուլում
Մարտի 15-ին մեկնարկեց կիբերֆուտբոլի UEFA EURO 2020-ի որակավորման փուլը, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Կիբերֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը E խմբում զիջեց Սերբիայի և Ռուսաստանի հավաքականներին համապատասխանաբար 4։7 և 1։3 հաշվով, ինչպես նաև հաղթեց Մալթայի (5։0) և Բոսնիայի և Հերցեգովինայի (4։2) ընտրանիներին։ Խաղային առաջին օրվանից հետո Հայաստանի ընտրանին 6 միավորով կիսում է երկրորդ հորիզոնականը Բոսնիա և…
Կարեն Նալբանդյանը Օլիմպիակոս – Արսենալ խաղի մրցավարների տեսուչ է նշանակվել
Մարտի 12-ին՝ Աթենքում, կկայանա UEFA Եվրոպայի լիգայի 1/8-րդ եզրափակչի «Օլիմպիակոս» (Հունաստան)- «Արսենալ» (Անգլիա) հանդիպումը։ ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է հանդիպման մրցավարների տեսուչ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայի պաշտոնական կայքից։
ՉԼ․ Ովքե՞ր են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները
Երեքշաբթի և չորեքշաբթի օրերին տեղի ունեցան Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղերի մի մասը։ Միմյանց հետ ուժերը չափեցին «Բարսելոնա» – ՊՍԺ, «Լիվերպուլ» – «ՌԲ Լայպցիգ», «Սևիլյա» – Դորտմունդի «Բորուսիա», «Պորտու» – «Յուվենտուս» զույգերը։ UEFA-ն ընտրել է այս 4 թիմերից ֆուտբոլիստներ, որոնք հավակնում են դառնալ շաբաթվա լավագույն խաղացողը։ Նրանց թվում է նաև «Բարսայի» դեմ խաղում հեթ-տրիկ…
Ուղիղ 29 տարի առաջ հիմնադրվեց ՀՖՖ-ն
29 տարի առաջ՝ այս օրը, հիմնադրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ նույն տարում ՀՖՖ-ն անդամագրվեց FIFA-ին և EUFA-ին: https://www.facebook.com/FootballFederationofArmenia/posts/10164904448665247
UEFA-ն ադրբեջանական «Քարաբաղին» տեխնիկական պարտություն է գրանցել
Եվրոպա Լիգայի միևնույն խմբում ընդգրկված «Քարաբաղն» ու «Վիլյառեալը» խմբային փուլի 6-րդ տուրի նախատեսված հանդիպումը չեն անցկացրել։ Պատճառն այն է, որ ադրբեջանական ակումբը՝ կորոնավիրուսի բռնկման պատճառաբանությամբ, չի մեկնել Իսպանիա։ Արդյունքում՝ UEFA-ն «Քարաբաղին» տեխնիկական պարտություն է գրանցել։ Այսպիսով՝ «Վիլյառեալը» խմբում գրավել է առաջին հորիզոնականը՝ 16 միավորով, իսկ «Քարաբաղը»՝ վերջին հորիզոնականը՝ 1 միավորով։ Արդյունքում՝ իսպանական ակումբը կշարունակի պայքարը…














