uefa

  • Ֆուտզալ․ EURO 2022-ի խմբայինում Հայաստանի մրցակիցները

    Ֆուտզալ․ EURO 2022-ի խմբայինում Հայաստանի մրցակիցները

    Դեկտեմբերի 9-ին՝ Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում, կայացավ UEFA EURO 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Բուլղարիա հանդիպումը, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց 3:1 հաշվով և դուրս եկավ EURO 2022-ի որակավորման խմբային փուլ: Այս փուլում մեր թիմն ընդգրկվել է 2-րդ խմբում և կմրցի Ռուսաստանի, Ֆրանսիայի և Վրաստանի հավաքականների հետ։

  • Ֆուտզալ․ Հայաստանը խոշոր հաշվով հաղթեց Բուլղարիային

    Ֆուտզալ․ Հայաստանը խոշոր հաշվով հաղթեց Բուլղարիային

    Դեկտեմբերի 6-ին՝ Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում, կայացավ UEFA EURO-2022-ի որակավորման փլեյ-օֆ փուլի Բուլղարիա-Հայաստան հանդիպումը։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հաղթեց մրցակցին խոշոր՝ 4։0 հաշվով, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հանդիպումը սկսեց հետևալ կազմով․ 12․ Լուան Բարբոսա, 11․ Գարեգին Մաշումյան, 10․ Սարո Գալստյան, 14․ Կելսոն, 20․ Վիտինյո։ Պահեստայիններ․ 19․ Ռոման…

  • ՈՒԵՖԱ-ն չեղարկել է Հայաստանում և Ադրբեջանում միջազգային հանդիպումներ անցկացնելու արգելքը

    ՈՒԵՖԱ-ն չեղարկել է Հայաստանում և Ադրբեջանում միջազգային հանդիպումներ անցկացնելու արգելքը

    Հայաստանում և Ադրբեջանում կրկին կարող են կայանալ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի հանդիպումներ, հաղորդում է ՀՖՖ կայքը։ Այս որոշումը կայացվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի՝ դեկտեմբերի 3-ին կայացած նիստի ընթացքում: Հաշվի առնելով երկու երկրների միջև նոյեմբերի 9-ին կնքված զինադադարը, ինչպես նաև առկա բոլոր հանգամանքները՝ ՈՒԵՖԱ-ն համարում է, որ երկու երկրներում այսուհետ առկա են ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո…

  • UEFA-ն մտադիր է փոխել Չեմպիոնների Լիգայի ձևաչափը

    UEFA-ն մտադիր է փոխել Չեմպիոնների Լիգայի ձևաչափը

    UEFA-ն քննարկում է 2024/2025 թվականների մրցաշրջանից փոխել Չեմպիոնների Լիգայի անցկացման ձևաչափը։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։ Նշվում է, որ քննարկվում է 2 տարբերակ։ Առաջինով նախատեսվում է 32-ի փոխարեն մասնակիցների թիվը հասցնել 36-ի, որի արդյունքում՝ թիմերը կբաժանվեն 6 խմբերի մեջ՝ յուրաքանչյուրում 6 ակումբ։ Երկրորդ ձևաչափի համաձայն՝ թիմերից յուրաքանչյուրը անցկացնելու է 10-ական հանդիպում տարբեր թիմերի հետ։

  • Բաքուն կարող է զրկվել Եվրո-2020-ի խաղերն ընդունելու հնարավորությունից

    Բաքուն կարող է զրկվել Եվրո-2020-ի խաղերն ընդունելու հնարավորությունից

    Նախանական որոշումով Եվրո-2020-ի խաղերը պետք է անցկացվել 12 քաղաքներում։ Դրանց թվում է նաև Բաքուն, որը, սակայն, կարող է դուրս մնալ այս ցանկից։ The Sun-ը հայտնում է, որ UEFA-ն քննարկում է Եվրոպայի առաջնության խաղերն ընդունող երկրների ցանկը կրճատելու հանարավորությունը՝ կապված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի ու կորոնավիրուսային համաճարակի հետ։ ԼՂ-ի դեպքում՝ խաղերն ընդունելու հնարավորությունից կարող է զրկվել…

  • Պետք է հետևենք ԼՂ-ում իրադարձությունների զարգացմանը․ UEFA-ի նախագահ

    Պետք է հետևենք ԼՂ-ում իրադարձությունների զարգացմանը․ UEFA-ի նախագահ

    UEFA-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի խոսել է Լեռնային Ղարաբաղում կատարվող իրադարձությունների մասին։ «Անկեղծ ասած, մենք մանրամասների չենք տիրապետում, քանի որ չենք համարվում քաղաքական կազմակերպություն, սակայն ուշադրությամբ հետևում ենք Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Լիահույս ենք, որ խնդիրը կկարգավորվի խաղաղ ճանապարհով: Չեմ կարող ասել՝ ինչ ազդեցություն կունենա այս հակամարտությունը Եվրո-2020-ի անցկացման վրա: Տեսականորեն հնարավոր է մրցաշարն անցկացնել ոչ…

  • Ովքեր են սպասարկելու Էստոնիա-Հայաստան հանդիպումը

    Ովքեր են սպասարկելու Էստոնիա-Հայաստան հանդիպումը

    Հոկտեմբերի 14-ին՝ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում, կկայանա EUFA Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի չորրոդ մրցափուլի Էստոնիա-Հայաստան հանդիպումը, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Լուիշ Գոդինյոն կսպասարկի մեր ազգային ընտրանու հանդիպումը։ Նրան կօգնեն Ռուի Տեյշեյրան և Հյուգո Ռիբեյրոն։ Խաղի չորրորդ պաշտոնյան է Անդրե Նարկիսոն։ Բոլոր մրցավարները Պորտուգալիայից են։

  • Ազգային հավաքականը ժամանեց Էստոնիա

    Ազգային հավաքականը ժամանեց Էստոնիա

    Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլին, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել է Raddison Blu հյուրանոցում: UEFA Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի չորրորդ տուրի Էստոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա Տալլինի «Ա լը Կոք» մարզադաշտում։ Խոակին Կապառոսի և Խորեն Բայրամյանի նախախաղային մամուլի ասուլիսը կսկսվի տեղական ժամանակով 17:15-ին (Երևանի ժամանակով՝ 18:15) և կհեռարձակվի ՀՖՖ…

  • Հայտնի են Հայաստան-Վրաստան խաղի մրցավարների կազմը

    Հայտնի են Հայաստան-Վրաստան խաղի մրցավարների կազմը

    Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում գրված է․ «Հոկտեմբերի 11-ին՝ Լեհաստանի Տիխի քաղաքում, կկայանա UEFA Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի երրորդ տուրի Հայաստան – Վրաստան հանդիպումը։ Իվան Բեբեկը կսպասարկի մեր ազգային ընտրանու հանդիպումը։ Նրան կօգնեն Գորան Պատակին և Բոյան Զոբենիցան։ Խաղի չորրորդ պաշտոնյան է Իգոր Պայաչը։ Բոլոր մրցավարները Խորվաթիայից են»:

  • UEFA-ն թույլատրել է ազգային առաջնություններում հանդիսականների մուտքը ստադիոն

    UEFA-ն թույլատրել է ազգային առաջնություններում հանդիսականների մուտքը ստադիոն

    UEFA-ի գործադիր կոմիտեն որոշում է ընդունել, որով թույալտրել է կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ազգային առաջնությունների խաղերի ժամանակ հանդիսականների մուտքը ստադիոն։ Այս մասին հայտնում է կազմակերպության լրատվական ծառայությանը։ Նշվում է, սակայն, որ հանդիսականներ կարող են մուտք գործել նստատեղերի միայն 30 տոկոսի չափով։ Ըստ աղբյուրի՝ հանդիսականները ստադիոն մտնելուց առաջ կջերմաչափվեն, իսկ ստադիոնում արդեն պարտավոր կլինեն պահպանել սոցիալական հեռավորություն։

  • Մյուլերը՝ UEFA-ի Սուպերգավաթի լավագույն խաղացող

    Մյուլերը՝ UEFA-ի Սուպերգավաթի լավագույն խաղացող

    Գերմանական «Բավարիան» երեկ UEFA-ի Սուպերգավաթի խաղում հաղթեց «Սևիլյային»։ Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել մյունխենցիների կիսապաշտպան Թոմաս Մյուլերը։ Այս մասին տեղեկանում ենք UEFA-ի Twitter-ի պաշտոնական էջից։ 🔝Thomas Müller = 2020 #SuperCup Man of the Match! 🏅#SCMOTM pic.twitter.com/EfOsf3M5n4 — UEFA Champions League (@ChampionsLeague) September 24, 2020

  • Կայացել է հանդիպում՝ կույրերի ֆուտբոլի ձևաչափով

    Կայացել է հանդիպում՝ կույրերի ֆուտբոլի ձևաչափով

    UEFA-ի մասսայական ֆուտբոլի շաբաթվա միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 24-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպում` կույրերի ֆուտբոլի (blind football)-ի ձևաչափով: Այս մասին հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Կարևորելով ներառականությունը ֆուտբոլում՝ ՀՖՖ-ն շարունակում է օժանդակել սոցիալական տարբեր շերտերին՝ ապահովելով նրանց ներգրավվածությունը ֆուտբոլում:

  • Ուզում եմ ցավ պատճառել նրանց․ Ռակիտիչը՝ Բավարիայի հետ խաղի մասին

    Ուզում եմ ցավ պատճառել նրանց․ Ռակիտիչը՝ Բավարիայի հետ խաղի մասին

    Կատալոնական «Բարսելոնայից» «Սևիլյա» տեղափոխված Իվան Ռակիտիչը խոսել է սպասվող UEFA-ի սուպերգավաթի հանդիպման մասին։ «Շատ կարևոր հանդիպում է լինելու: Գերմանացիները հրաշալի մարզավիճակում են և վստահ հանդիպումներ են անցկացնում: Դա է պատճառը, որ ուզում եմ ցավ պատճառել նրանց: Հրաշալի կլինի հաղթել Եվրոպայի լավագույն ակումբին», – Ռակիտիչի խոսքերը փոխանցում է Marca-ն:

  • Փոխվել է Գանձասար-Կապան – Շիրակ հանդիպման վայրը

    Փոխվել է Գանձասար-Կապան – Շիրակ հանդիպման վայրը

    VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Գանձասար-Կապան»–«Շիրակ» հանդիպումը Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտի փոխարեն կկայանա Գյումրու Քաղաքային մարզադաշտում, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը կայացրել է այս որոշումը՝ հաշվի առնելով, որ սեպտեմբերի 24-ին Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» UEFA Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլում Սլովենիայի չեմպիոն «Ցելյե» թիմի հետ հանդիպումն անցկացնելու է հենց ՀՖՖ…