uefa
ՀՖՖ-ն հայտարարում է UEFA-ի Մարզչական Ա արտոնագրի դասընթացի ընդունելություն
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է UEFA/ՀՖՖ Մարզչական Ա արտոնագրի դասընթացների ընդունելության մեկնարկ, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Դասընթացների մասնակցության համար հարկավոր է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին, ծրագրային բովանդակությանը և գնահատման չափանիշներին և ս․թ․ օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 26-ը ընկած ժամանակահատվածում ՀՖՖ Մարզչական կրթության coacheducation@ffa.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը: Դասընթացի ժամանակցույցը և անցկացման…
Քինգսլի Քոմանը՝ ՉԼ եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ
ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստին: Հայտնի է, որ ՊՍԺ-ի դեմ խաղում լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Բավարիայի» պաշտպան Քինգսլի Քոմանը, ում գոլի շնորհիվ ակումբը իր պատմության մեջ 6-րդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող:
Եվրոպա Լիգա․ Հայտնի է, թե ով է սպասարկելու Շիրակ-ՖԱՍԲ հանդիպումը
Գյումրիի «Շիրակի» Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Հայտնի է UEFA Europa League-ի ընտրական 1-ին փուլի մեր հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը: Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Ադմիր Շեխովիչի մրցավարական անձնակազմը սպասարկելու է օգոստոսի 27-ին կայալանիք հանդիպումը «ՖԱՍԲ»-ի հետ: Մրցավարների օգնականերն են՝ Ամեր Մացիչը և Գորան Դույակը․ 4-րդ պաշտոնյան է՝ Խարիս Կալյանացը: Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա Բուխարեստի «Նացիոնալ…
Սևիլյան երբեք չի հանձնվում․ Լոպետեգին մեկնաբանել է հաղթանակը
«Սևիլյայի» գլխավոր Յուլեն Լոպետեգին «Ինտերի» նկատմամբ տարած հաղթանակից հետո մեկնաբանել է Եվրոպա Լիգայի գավաթի նվաճումը։ «Մենք հիանալի թիմ ունենք: Ֆուտբոլիստներն անհավանական աշխատանք կատարեցին և հաղթեցին, քանի որ հավատում էին իրենց հաղթանակին: Հպարտ եմ, որ կարողացանք հաղթանակ տանել «Ինտերի» պես հզոր թիմի նկատմամբ: Ավելի քան արժանի էինք այս հաղթանակին: Այժմ մենք տուն ենք վերադառնում տիտղոսով: Այս…
Աթլետիկոյի պարտությանը որևէ արդարացում չկա․ Սիմեոնե
Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անդրադարձել է «Լայպցիգից» կրած պարտությանը (2-1)։ «Մենք չկարողացանք խաղալ այնպես, ինչպես կարող էինք: Պետք է արժանին մատուցել «Լայպցիգին», նրանք ավելի արագ էին ու կարողացան ճիշտ օգտագործել իրենց ստեղծած պահերը: Որևէ արդարացում չկա «Աթլետիկոյի» պարտությանը: Մենք պետք է հասկանանք մեր սխալներն ու ուղղենք դրանք, որպեսզի հաջողության հասնենք հաջորդ մրցաշրջանում», –…
Լևանդովսկին՝ ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ
Չեմպիոնների Լիգայի այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։ Այս մասին հաղորդում է UEFA-ի մամուլի ծառայությունը։ Լևանդովսկուն հաջողվել էր «Չելսիի» հետ խաղում դառնալ 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Առաջին մրցաշրջանը Ռոմայում հաջող էր․ Մխիթարյան
Իտալական «Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ Հռոմում իրեն միշտ էլ տանն է զգացել։ ««Ռոմայի» հետ համաձայնություն ունենք, որ կխաղամ Հռոմում մինչև 2021 թվականը և դրա համար շատ ուրախ եմ: Հռոմում միշտ էլ ինձ տանն եմ զգացել: Թեպետ երկու վնասվածք ստացա, բայց առաջին մրցաշրջանը «Ռոմայում» հաջող էր: Լավ մարզավիճակում եմ, և կցանկանայի պահպանել…
Հանդիսականների վերադարձը ստադիոն դեռ իրատեսական չէ․ Չեֆերին
UEFA-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը իրատեսական չի համարել այս պահին հանդիսականների վերադարձը, բայց հույս է հայտնել, որ շուտով հնարավորություն կլինի երկրպագուների ներկայությամբ անցկացնել հանդիպումները։ «Կորոնավիրուսը լուրջ ազդեցություն ունեցավ բոլոր բնագավառների, այդ թվում՝ սպորտի և ֆուտբոլի վրա: Վստահ եմ, որ այս վիրուսը հաղթահարելուց հետո մենք ավելի ուժեղ ու պատրաստված կլինենք: Այս պահին դեռ իրատեսական չէ հանդիսականների վերադարձը…
UEFA-ն կարող է կրճատել ՉԼ-ի և ԵԼ-ի որակավորման փուլերը
UEFA-ն նախատեսում է փոփոխություններ կատարել Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի հիմնական մրցաշարերի որակավորման հետ՝ կապված կորոնավիրուսային համաճարակի հետ: Ընտրական փուլերի քանակը կարող է կրճատվել, իսկ վատագույն դեպքում պլանավորված է որակավորման մրցաշարերը չեղյալ հայտարարել: Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունն արդեն հետաձգել է Չեմպիոնների լիգայի 2020/21-ի մեկնարկը, որը կայանալու էր հոկտեմբերի 20-ին: Այնուամենայնիվ, անորոշ է մնում այն հարցը,…
ՈւԵՖԱ-ն տարբերակ է առաջարկում ՉԼ հաղթողին որոշելու համար
L’Equipe գրում է, որ ՈւԵՖԱ-ի ղեկավարությունըն ամսի 17.03.2020-ին կհայտնի «Չեմպիոնների լիգայի» 1/8 եզրափակչի հանդիպումներն անորոշ ժամանակով հետաձգելու մասին, ինչպես նաև այլ եվրոպական մրցումների դադարի մասին։ «Չեմպիոնների լիգայի» ընթացիկ մրցաշրջանում հաղթողին պարզելու համար ՈւԵՖԱ-ն տարբերակ է առաջարկում, որպեսզի մրցաշարի անցկացվի, ըստ որի քառորդ եզրափակիչից սկսած՝ ՉԼ հանդիպումները կանցկացվեն 1 խաղով՝ վիճակահանությամբ որոշելով մարզադաշտը: Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն…
Արամ Հայրապետյանը՝ ԵՎՐՈ-2020-ում Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստ
UEFA-ն ներկայացրել է ԵՎՐՈ-2020-ի որակավորմալ փուլին մասնակցած ազգային հավաքկանների լավագույն ֆուտբոլիստներին։ Հայաստանի հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանին հաջողվել է վաստակել 747 միավոր ու ճանաչվել ընտրանու լավագույն ֆուտնոլիստ։ Հայրապետյանը 10 խաղում 45 սեյվ է կատարել, բաց է թողել 25 գնդակ, իսկ փոխանցումների ճշգրտությունը կազմել է 59 տոկոս։ Չնայած սրան, Հայրապետյանը ընդհանուր ցուցակում 133-րդն է։ Ամենաշատ միավորները հավաքել…
Իսպանիայի Մ19 հավաքականը Եվրոպայի չեմպիոնն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր Երևանի հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչը։ Մրցում էին Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականները։ Գեղեցիկ խաղ ցույց տալով՝ հաղթեց իսպանիայի հավաքականը։ Առաջին խաղակեսում աչքի ընկավ «Վալենսիա»-ի վինգեր Ֆերնանդո Տորեսը՝ բացելով խաղի հաշիվը՝ հօգուտ Իսպանիայի։ Երիտասարդ խաղացողը աչքի ընկավ նաև երկրորդ խաղակեսում՝ դառնալով դուբլի հեղինակ։
«Այաքս»-«Յուվենթուս». մարտական ոչ-ոքի
Չեմպիոնների լիգայի քարոռդ եզրափակչի առաջին հանդիպումների շրջանակում Ամստերդամի «Այաքս»-ը Յոհան Կրույֆի անունը կրող մարզադաշտում ընդունել էր Թուրինի «Յուվենթուս»-ին: Խաղն ընդանուր առմամաբ անցավ լարված և դիտարաժան պայքարում։ Նախ հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի վերջում բացեց «ծեր սինյորայի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով ի դեպ Չեմպիոնների լիգայում խփեց իր 125-րդ գոլը: Սակայն «Այաքս»-ի ֆուտբոլիստները չէին պատրաստվում հեշտությամբ հանձնվել: Երկրորդ…
Երևանը՝ եվրոպական ֆուտբոլի կենտրոն. քաղաքապետն ու ՀՖՖ նախագահը տվեցին UEFA-U19-ի հետհաշվարկի մեկնարկը
Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունից 100 օր առաջ Հյուսիսային պողոտայում՝ նորաբաց Եվրոպայի հրապարակում, տրվել է խորհրդանշական ժամացույցի հետհաշվարկի հանդիսավոր մեկնարկը: Այն ազդարարել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Հուլիսի 14-27-ը Երևանում կհավաքվեն Եվրոպայի մինչև 19 տարեկանների ուժեղագույն հավաքականները: Տարիքային այս խմբի՝ աշխարհամասի գլխավոր տիտղոսի համար 2 շաբաթ կպայքարեն Պորտուգալիայի, Իսպանիայի,…














