fbpx
ՏՏ

Amazon-ի ղեկավարը վաճառել է ընկերության բաժնետոմսերի փաթեթը

Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը վաճառել է աշխարհում ամենախոշոր օնլայն ռեթեյլերի բաժնետոմսերի փաթեթը 1,9 մլրդ դոլարով: Այս մասին ասվում է ԱՄՆ բորսաների և արժեթղթերի հարցով դաշնային հանձնաժողովի տվյալների հիման վրա տեղակայված ծանուցման մեջ: Այս մասին հաղորդում է TACC-ը:

Փաստաթղթի համաձայն՝ Բեզոսը վաճառել է ավելի քան 900 000 բաժնետոմս: Ձեռնարկատիրոջ մոտ մնում է 58,143 միլիոնի չափով փաթեթ:

2017թ. Բեզոսը ԶԼՄ-ներին հայտնել է ամեն տարի ընկերության բաժնետոմսերը 1 մլրդ դոլարի չափով վաճառելու մտադրության մասին՝ մեկ այլ ձեռնարկության՝ Blue Origin-ի հավելյալ ֆինանսավորման համար (Blue Origin-ը ամերիկյան մասնավոր ընկերություններից մեկն է, որը մտադիր է դեպի տիեզերք կանոնավոր տուրիստական թռիչքներ իրականացնել):

Մարտին երկրորդ տարին անընդմեջ Բեզոսը գլխավորել է Forbes-ի վարկածով մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակը՝ 131 մլրդ դոլար կարողությամբ (ներառյալ կնոջ կարողությունը):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ