fbpx
Աշխարհ

Amazon-ի հիմնադիրը 100 մլն դոլար է նվիրաբերել ԱՄՆ-ին

Ամերիկայի ամբողջ տարածքում գործող պարենային բանկերին, որոնք կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով հայտնվել են ծանր տնտեսական վիճակում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը ծրագրում է 100 մլն դոլար նվիրաբերել: Իր Instagram-ում այս մասին գրել է Բեզոսը:

«Ամերիկյան ընտանիքներում պարենային անվտանգության բացակայությունը կարևոր խնդիր է նույնիսկ սովորական ժամանակներում, և ցավոք, COVID-19-ը զգալիորեն մեծացնում է այդ սթրեսը, հիմա միլիոնավոր ամերիկացիներ պարենային բանկերին են դիմում»:

Հայտնենք, որ ԱՄՆ-ում գործում է ավելի քան 200 պարենային բանկ, որոնք 46 մլն մարդու են կերակրում: 2019 թվականին հասույթը կազմել է 2,9 մլրդ դոլար, դրանց մեծ մասը ծախսվել է մթերքի պահեստավորման համար:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

 

https://www.instagram.com/p/B-fN773HvBu/?utm_source=ig_web_copy_link

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ