Պարկամկանը խժռող ամազոնյան թռչնակեր սարդին առաջին անգամ են նկարահանել. հայտնում է National Geographic պարբերականը:
Միչիգանի համալսարանի կենսաբանները սարդին նկատել են Պերուի ջունգլիներում, երբ այն արդեն բռնել էր որսը: Պարկամուկը մոտ 30 վայրկյան թույլ դիմադրել է, հետո դադարել է կյանքի նշաններ ցույց տալ և սատկել է: «Սարդը ափսեի մեծության էր `մոտ 30 սանտիմետր», – հավաստիացնում են ականատեսները:
Բացի պարկամկան վրա հարձակումից, հետազոտողները վավերացրել են ավելի քան տասնյակ դեպքեր, երբ ողնաշարավոր կենդանիները դարձել են անողնաշարավորների որսը: Մասնավորապես՝ նրանց հաջողվել է տեսանկարահանել օձեր, մողեսներ և երկկենցաղների թրթուրներ ուտող մի շարք անողնաշարավորների:
Ի տարբերություն սարդերի այլ տեսակների, թռչնակերները սարդոստայն չեն հյուսում, որսին դարանակալում են: Հաշվի առնելով ոտքերը` մեծահասակ առանձնյակների չափերը կարող են անցնել 27 սանտիմետրի: Թռչնակերները թունավոր են, սակայն նրանց թույնը մարդկանց համար վտանգավոր չէ:
