«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Պետք է ասեմ, որ ամբողջությամբ ողջունում եմ Ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի (6-րդ) և քրեական հետախուզության գլխավոր վարչությունների միավորումը նոր՝ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մեջ։
Եթե դրան գումարենք ոստիկանությանը գաղտնալսման տեխնիկական հնարավորությունների տրամադրումը, ապա կարող ենք արձանագրել, որ կազմակերպված հանցավորության և ծանր հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հույսեր կան։
Ավելին, այս փոփոխություններով էապես ավելանում է տարածքային մարմիններում գործող քրեական հետախույզների և ըստ հանցավորության տեսակների մասնագիտացած (ու կենտրոնական ապարատում գտնվող) քրեական հետախույզների համագործակցությունը:
Ակնկալում եմ, որ այս քայլերով կավելանա արդյունավետությունը կազմակերպված հանցավորության, կիբերհանցավորության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ֆինանսական ու կոռուպցիոն հանցագործությունների, թրաֆիքինգի և, իհարկե, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցում:
Ոստիկանությունը պետք է կարողանա արդյունավետ և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի չզիջմամաբ պայքարի ծանր հանցագործությունների և, մասնավորապես, կրիմինալ խմբերի դեմ։
Միջազգային կառույցներին և այլ դերակատարներին պարբերաբար հորդորում եմ ամեն կերպ աջակցել Հայստանի իրավապահների՝ կազմակերպված հանացավորության, կիբերհանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի կարողությունների զարգացմանը»:
https://www.facebook.com/danioanis/posts/10219914943041016