fbpx
Երևան

Ծիծեռնակաբերդի խճուղին ամբողջությամբ կբացվի 4-5 օրից

Ծիծեռնակաբերդի խճուղում ճանապարհահատվածի փլուզումից հետո տարվող շինարարարական աշխատանքները կավարտվեն 4-5 օրից և այն ամբողջությամբ կբացվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով ճամփեզրին կատարվող շինարարությանը՝ քաղաքապետն ասաց. «Որպես այդպիսին, այս պահի դրությամբ արձանագրություն չկա, որ շինարարի մեղքով է այդ ամենը եղել: Պարզապես շինարարություն է արվել, անձրևի պատճառով, ինչպես նաև շինարարական վիբրացիաների պատճառով փլուզում է տեղի ունեցել: Այս պահի դրությամբ շինարարը վերականգնում է այդ ճանապարհն իր միջոցներով: Կարծում եմ, որ այդ հատվածի վրա ցանկացած շինարարի հետ նմանատիպ բան հնարավոր էր»:

Խոսելով շինարարից՝ քաղաքապետն ասաց, որ քաղաքացին սեփական հող ունի այտեղ, դիմել է քաղաքապետարան, շինթույլտվություն է ստացել, որպեսզի շինարարությունն իրականացնի: Նա չբացառեց, որ մեկ այլ շինարարի հետ ևս նման բան կարող էր լինել:

«Մոտ 4-5 օրից ճանապարհն ամբողջությամբ կբացվի: Երկու հերթափոխով աշխատանք են անում, առավոտյան ժամը 6-ից աշխատանքներ են իրականացվում»,-ասաց Սարգսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ