Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները պատրաստվում են ներել քաղաքացիների մոտ 100 մլն դոլարի պարտքերը։ Այս մասին հայտնում է Gulfnews գործակալությունը։ Ներված պարտքի ընդհանուր գումարը կկազմի 361 մլն դիրհամ ($98 մլն)։
Պարտքերից կազատվեն դժվարությունների մեջ հայտնված ավելի քան 3000 վարկառուներ։
Նշվում է, որ այդ միջոցառումն ուղղված է քաղաքացիների կենսապայմանների ապահովմանն ու նրանց ընտանիքների ֆինանսական կայունության ամրապնդմանը։