fbpx
Քաղաքականություն

Մեր կողմից ամենամեծ սխալն Ռուսաստանին անվերապահորեն ապավինելն է

Մեր կողմի ամենամեծ սխալն ի սկզբանե եղել է ու մնում է ռուսական կողմին անվերապահորեն ապավինելը՝ սկսած ԵԱՏՄ-ին բռնակցելը, որին նախորդել էր քառյակ-եռյակ՝ կեղծ բուրժուդեմոկրատական հեղափոխություն կազմակերպելը:

Դա մանիպուլացրեց ժողովրդին ու շեղեց ձևավորել մերժման օրակարգ: Դրան նախորդել էր ու մինչև հիմա շարունակում է Ռուսաստանի Ադրբեջանին միլիարդավոր դոլարների հարձակվողական զենքի վաճառքը, որով խախտվեց ռազմական բալանսը, և ինչը բերեց 2016 թվականի խոշոր բախմանն, այնուհետև 2020-ի Արցախյան երկրորդ պատերազմին:

Այդ էլ քիչ էր, մեր կողմը ապավինեց միայն ռուսական բարեգթությանը և խնդրեց, որ բացառապես ռուսական խաղաղապահ զորքեր տեղակայեն Արցախում՝ երկիրը վերածելով առևտրի առարկայի ռուսական կողմի համար:
Այսօր էլ դա շարունակվում է:

Օրվա քաղաքական պատասխանատուները խնդրում են Ռուսաստանին, որպեսզի Հայաստանում տարբեր վայրերում տեղակայեն ռուսական ռազմակայաններ, ինչը բերելու է նրան, որ ռուս սահմանապահներ ենք ունենալու նաև Ադրբեջանի և Հայաստանի սահմաններին:

Այս գործընթացին աջակից դարձավ այս տարվա մայիսի դիմադրության շարժումը, որն ինչպես քառյակ-եռյակը, պարպեց ժողովրդի կողմից ըմբոստանալու էներգիան։

Իսկ այս ամենին կհետևի առևտուրն արդեն Հայաստանի սուվերեն տարածքների վերաբերյալ, քանզի Հայաստանն ամբողջապես կդրվի ռուսական հսկողության տակ և բանակը ֆորմալ առումով կկցվի ռուսականին:

Հայաստանի միջազգային սուբյեկտ լինելու բոլոր իրավունքները կզիջվեն Ռուսաստանի Դաշնությանը:
Դուք ունե՞ք լուծումներ, թե՞ դուք էլ եք հնազանդ ապավինում ռուսական կողմին։

Նարեկ Այվազյան

Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ