Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Քաղաքապետարանը, ԱԻՆ-ի հետ համագործակցությամբ, ամենօրյա ռեժիմով ախտահանում է Երևանի կանգառները, աղբամանները, տրանսպորտային միջոցները և այլ հանրային վայրեր: ԵԱՍՄ համայնքային հիմնարկը նաև ջրցան մեքենաներով ախտահանում է փողոցները:
Ախտահանման աշխատանքները աջակցություն են ստանում նաև հասարակական սեկտորից: Շնորհակալություն հայտնելով համայնքի աջակիցներին՝ այնուհանդերձ, հորդորում ենք բոլորին՝ նման կարգի աջակցության դեպքում անպայման համաձայնեցնել աշխատանքները քաղաքային իշխանության մարմինների հետ՝ առնվազն աշխատանքը համակարգելու և անվտանգության նկատառումներով:
Հատկապես արտակարդ դրության պայմաններում աշխատանքները պետք է համակարգված լինեն»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10218403033012890&id=1405208089