fbpx
Հասարակություն

Tesla ունեցող ամերիկացին դժգոհել է սառնամանիքի պայմաններում լիցքավորման անհնարինությունից

Tesla ունեցող ամերիկացի Դոմինիկ Նատին ասել է, որ իր էլեկտրամեքենան հանկարծ դադարել է լիցքավորվել, քանի որ սառնամանիք էր, ինչի պատճառով նա ստիպված է եղել չեղարկել Սուրբծննդյան ծրագրերը։ Այս մասին տեղեկացրել է Business Insider պորտալը։

Նատին նշել է, որ մեքենան լիցքավորելու է կանգնեցրել -7°C պայմաններում, կուտակչի լիցքը 40 տոկոս էր։ «Անցել էր երկու ժամ, և ոչինչ չէր փոխվել։ Շատ դանդաղ էր լիցքավորվում, և արագությունն ընկնում էր ցրտի ավելանալուն զուգընթաց։ Ի վերջո, լիցքավորումն առհասարակ դադարեց»,- ասել է էլեկտրամեքենայի տերը։

Ի վերջո, Նատին փորձել է Tesla-ն լիցքավորել տանը և մեկ այլ լիցքակայանում, բայց խնդիրն այդպես էլ չի լուծվել։ Արդյունքում՝ էլեկտրամեքենան 15 ժամ մնացել է լիցքավորմանը միացած, բայց այդպես էլ չի լիցքավորվել։ Նատին ստիպված է եղել չեղարկել Սուրբծննդյան պլանները, քանի որ այլ մեքենա չուներ, իսկ տաքսի պատվիրել իր ապրած շրջանում անհնար էր։ Նատին դիմել է Tesla-ի սերվիս-աջակցության կենտրոն, բայց պատասխան չի ստացել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ