Ամերիկայի բանկը ներդրողներին նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի հետևանքով տնտեսական ռեցեսիայից խուսափելն արդեն անհար է: Այս մասին տեղեկացնում է CNBC-ն:
«Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ տնտեսությունը ռեցեսիայի մեջ է` միանալով մնացած աշխարհին»,- հաղորդում է Ամերիկայի բանկի տնտեսագետ Միշել Մեյերը:
ԱՄՆ տնտեսական վիճակը կվատթարանա երկրորդ եռամսյակում՝ ՀՆԱ-ն նվազելով 12 տոկոսով, իսկ ամբողջ տարվա կտրվածքով այն կնվազի 0.8 տոկոսով:
Կորոնավիրուսի տարածումն արդեն իսկ անկում է առաջացրել համաշխարհային շուկաներում:
Մեյերը հաղորդել է, որ ապրիլին անկում կլինի, որին կհաջորդի «շատ դանդաղ վերադարձն աճին, իսկ հուլիսին տնտեսությունը փոքր-ինչ կնորմալանա»: «Չնայած սա լուրջ անկում է, մենք հավատում ենք, որ այն բավականին կարճ կլինի»,- հավելել է Մեյերը:
Մեյերի պնդմամբ՝ «փրկությունը» ագրեսիվ գործողությունների մեջ է: