ԱՄՆ-ը 1 մլն դոլարի պարգևավճար է հայտարարել Համզա բեն Լադենի մասին տեղեկատվության համար։ Վերջինս «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդին է։
Ինչպես հայտնել է Պետդեպարտամենտի դիվանագիտական անվտանգության հարցերով բյուրոյի ղեկավար Մայքլ Էվանոֆը, նա «լուրջ ռիսկ է ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության ու քաղաքացիների համար»։
Պետդեպարտամենտի տեղեկություններով՝ նա «Ալ-Քաիդա»-ի շարքերում է ընդգրկված 2015 թվականի օգոստոսից և հանդես է գալիս արևմտյան երկրների մայրաքաղաքների վրա հարձակումներ իրականացնելու կոչերով։
Նշվում է, որ նա կարող է գտնվել աֆղանա-պակիստանյան սահմանի շրջանում կամ Իրանում։

