fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն ապօրինի է ճանաչում Նիկարագուայում կայանալիք ընտրությունները

Նիկարագուայի ներկայիս նախագահ Դանիել Օրտեգան, ով առաջիկա ընտրություններին կրկին առաջադրվել է որպես նախագահի թեկնածու, ոչ ժողովրդավար, բռնապետական գործողություններ է կիրառում՝ պայմանավորված ընտրություններում պարտվելու վախով։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Բանն այն է, որ Օրտեգան հրահանգել է Նիկարագուայի Գերագույն ընտրական խորհրդին՝ ընդդիմադիր թեկնածուի առաջադրած «Քաղաքացիները հանուն ազատության» կուսակցությանը զրկել իրավաբանական անձի կարգավիճակից։

Ելնելով այս հանգամանքից, Միացյալ Նահանգներն օրինական չի համարում Նիկարագուայում անցկացվելիք ընտրությունները։

Նշենք, որ Օրտեգան կառավարում է երկիրը 2007 թվականից ու այս ընտրություններում հաղթելու դեպքում նա կգնա իր 4-րդ անընդմեջ ժամկետին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ