ԱՄՆ-ը բանակցում է Անկարայի հետ, որպեսզի Կիև ուղարկի С-400

Հրապարակող՝

ԱՄՆ-ը բանակցում է Անկարայի հետ, որպեսզի Կիև ուղարկի С-400

Ամենադիտվածներ

Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում Անկարայի հետ, որպեսզի Կիև ուղարկի «С-400» զենիթահրթիռային համակարգեր։ Դրա փոխարենը Թուրքիային առաջարկում է վերականգնել հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ամերիկյան ծրագիրը և վերացնել պատժամիջոցներն Անկարայի նկատմամբ: Այս մասին կիրակի հայտնել է Sky News Arabia-ն՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցչին։

Աղբյուրը նաև նշում է, որ Պենտագոնի նույն պաշտոնյան ասել է, որ Սլովակիան ստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի խմբաքանակ՝ պատրաստվելով Կիև տեղափոխել Սլովակիայի զինված ուժերում գտնվող՝ խորհրդային С-300 հակաօդային պաշտպանության համակարգը:

Ամենաթարմ