Չինաստանը կոչ է արել Միացյալ Նահանգներին՝ դադարեցնել քաղաքական մանիպուլյացիաները COVID-19-ի ծագման շուրջ և ավելի շատ թափանցիկություն ցուցաբերել այդ հարցում՝ ըստ РИА Новости-ի՝ ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը։
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ը հրապարակել էր նոր զեկույց կորոնավիրուսի ծագման մասին։ ԱՄՆ հետախուզական հանրությունը կարծում է, որ COVID-19-ը գենետիկորեն ձևափոխված չէ։ Չինաստանի ԱԳՆ-ն պատասխանել է՝ ասելով, որ զեկույցը քաղաքականացված է, գիտական և արժանահավատ չէ, Վաշինգտոնը տարված է քաղաքական մանիպուլյացիաներով, ինչը կարող է միայն վնասել COVID-19-ի դեմ գլոբալ պայքարին։
Մարտին էլ ԱՀԿ-ն հրապարակեց կազմակերպության փորձագետների միջազգային խմբի ամբողջական զեկույցը՝ կորոնավիրուսի ծագումը բացահայտելու նպատակով Ուհան կատարած այցի վերաբերյալ: Մասնագետները լաբորատորիայից վիրուսի արտահոսքը «անհավանական» են համարել: Զեկույցում ասվում է նաև, որ կորոնավիրուսի նոր տեսակը, ամենայն հավանականությամբ, չղջիկներից մարդկանց է փոխանցվել մեկ այլ կենդանու միջոցով։