Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Շանհայում տեղի ունեցած ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունների հերթական փուլը հաջողությամբ է պսակվել: Նախարարությունը նաև հայտարարել է, որ ամերիկյան կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շարունակել բանակցությունները սեպտեմբերին Միացյալ Նահանգներում: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
Bloomberg-ն էլ հաղորդում է, որ Սպիտակ տունը տեղի ունեցած բանակցությունները անվանել է կառուցողական: Չինական կողմը նաև հավաստիացրել է, որ հակված է մեծացնելու ԱՄՆ-ից ներկրվող գյուղատնտեսական մթերքների ծավալը: Չինաստանը նաև հայտարարել է, որ երկու երկրները պետք է համագործակցեն, ոչ թե դիմակայեն միմյանց: Նրանք նաև նշել են, որ առևտրային բանակցությունները բարդ են և պետք է ընթանան հավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա։