ԱՄՆ-ի երկամյա գանձապետական փոխառությունների եկամտաբերությունը հասել է առավելագույնին

Ամենադիտվածներ

ԱՄՆ-ի երկամյա գանձապետական փոխառությունների եկամտաբերությունը հասել է առավելագույնին 2008թ. ճգնաժամի նախօրեից՝ 2007թ. նոյեմբերից ի վեր։ Այս մասին գրել է Bloomberg գործակալությունը։

Եկամտաբերությունն ավելացել է ութ բազիսային կետով՝ 3,48 տոկոս, նույնքան էլ ավելացել է տասնամյա արժեթղթերի եկամտաբերությունը՝ 3,13 տոկոս։ Բացի այդ, Ավստրալիայի տասնամյա փոխառությունների եկամտաբերությունը բարձրացել է 14 բազիսային կետով՝ 3,72 տոկոս, իսկ Նոր Զելանդիայում՝ 10 բազիսային կետով՝ 3,98 տոկոս։

ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՀՊ) դրույքը, տնօրեն Ջերոմ Փաուելի խոսքով, պետք է հասնի այն մակարդակին, որը կսահմանափակի տնտեսական ակտիվությունը և կմնա այդ մակարդակին որոշ ժամանակ, որպեսզի սպառողական գների աճի տեմպերը դանդաղեն։

Ամենաթարմ