fbpx
Ազատ Լրահոս
01:00 09/12/2019

ԱՄՆ հիվանդանոցներից մեկում միանգամից 22 կին է հղիացել

Ամերիկյան հիվանդանոցներից մեկում 22 աշխատակցուհի միանգամից հղիացել է: Որոշ կանանց երեխաներն արդեն ծնվել են: Այդ մասին հայտնում է ABC 36-ը:

Հետաքրքրաշարժ դեպքը տեղի է ունեցել Կենտուկի նահանգի Էջվուդ քաղաքում:

2019-ի գարնանը հղիության մասին հայտնել է ծննդատան բուժքույր Քրիստի Մակդաուելը: Երբ նրա Պրիսցիլլա անունով աղջիկը ծնվել է, մյուս աշխատակիցները սկսել են խոստովանել, որ իրենք նույնպես երեխաների են սպասում: Նրանց թվում են բժիշկներ, բուժքույրեր և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ:

ներկայումս 18 կանանց երեխաներն արդեն ծնվել են: Երկու նորածին լույս աշխարհ է եկել սեպտեմբերի 25-ին:

Կանայք ասում են, որ նրանք ստեղծել են ցուցակ, որում գրանցվել են բոլոր հղի աշխատակիցների անունները: Ամեն օր ցուցակը համալրվել է նոր անունով:

Հիվանդանոցի աշխատակիցները իրենց համարում են մեկ մեծ ընտանիք և պատրաստվում են միասին երեխաներին մեծացնել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ