ԱՄՆ-ի դիրքորոշումն է, որ Սյունիքը ՀՀ ինքնիշխան տարածքն է և այդտեղից չի կարող միջանցք հատկացվել Ադրբեջանին․ Այվազյան

narek

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը օգոստոսի 23-ին Facebook-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիի վերջին հայտարարություններին, մասնավորապես՝ Սյունիքում հնչեցրած, ու վելուծել աշխարհաքաղական իրավիճակը, որն առնչվում է Հայաստանի հետ։

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հստակ դիրքորոշումը, ըստ որի, ղարաբաղյան հակամարտությունը չի ավարտվել, քանի որ նաև ԼՂ-ին կարգավիճակ չի տրվել, որի մասին կրկին հայտնել է Սյունիքի մարզ այցելության ընթացքում, շատ խոսուն է:

Դա Վաշինգտոնի դիրքորոշումն է: Առաջին՝ ասվում է, որ Սյունիքը ՀՀ ինքնիշխան տարածքն է և այդտեղից չի կարող միջանցք հատկացվել Ադրբեջանին դեպի Նախիջևան, և որն ԱՄՆ-ի համար կարմիր գիծ է: Ընդ որում, ինչպես հիշում եք, այն կարմիր գիծ է նաև Իրանի համար, որի մասին ուղիղ ասել է Իրանի ԱԳ նախարարը: Երկրորդ՝ Արցախին պետք է միջազգային կարգավիճակ տալ, որպեսզի հակամարտությունը կարգավորման հասնի: Այս մասին են խոսում նաև Ֆրանսիան և այլ արևմտյան տերություններ:

Այս երկու հիմնական ուղերձները մարտահրավեր են տարածաշրջանային ազդեցություն ունեցող Կրեմլի համար, որը պայքարում է միայն սեփական շահերի համար՝ օգտագործլով իր գործակալական ցանցերը, տնտեսական գործիքակազմը և այլ կախվածություններ, օրինակ՝ ժողովուրդների ատելությունը միմյանց դեմ, վախերը և դարեր ի վեր իրար հակադրված նպատակները: Հատկանշական է, որ վերջինս սեփական առաջնահերթությունների մեջ հաշվի չի առնվում ո՛չ իր դաշնակցի, ո՛չ իր բարեկամ պետության շահերը:

Թրեյսիի հայտարարությունը նաև մարտահրավեր է բռնապետ Ալիևին, որը հանդուգն կերպով սպառնում է բռնությամբ Սյունիքով միջանցք բացելու մասին, ինչի խոչընդոտը առաջին հերթին ԱՄՆ-ն է, քանի որ նման գործողությունների գնալու ժամանակ առանց Թուրքիայի զրո արդյունքի կհասնի Ալիևը, իսկ Թուրքիային սանձող կարող է լինել ԱՄՆ-ը, ինչպես նաև որոշակի կաշկանդություն առաջացնի Իրանը, որը, բախումների պարագայում կարող է կորցնել արևմուտքի հետ կապող այլընտրանքային ցամաքային ճանապարհը և ոչ միայն:

Դեսպանի հայտարարությունն, ի վերջո և՛ ազդակ է, և՛ մարտահրավեր Հայաստանին՝ թե՛ իշխանություններին, թե՛ ժողովրդին կողմնորոշվելու սեփական նպատակներում՝ շարունակե՞լ ռուսական ազդեցության տակ որոշումներ կայացնել կամ չկայացնել, ընդդիմանա՞լ այդ ազդեցություններին հանուն սեփական նպատակների, թե՞ բալանսավորված քաղաքականություն իրականացնել՝ առանց ցավեցելու ռուսական կողմին (չհնչեցնելով սեփական շահը), ուղղակի գործողությունների միջոցով գնալ նպատակների իրականացմանը:

Վերջին միտքը պարբերաբար փորձում է իրականացնել Փաշինյանը յուր կառավարությունով, սակայն հաճախ խիստ դիտողությունների և նախատիքի է արժանանում, թե՛ հակառակորդ-ընդդիմադիրների, թե՛ մեդիապրոպագանդայի կողմից, որոնք հրահանգավորվում են Մոսկվայից:

Այս իրավիճակում ավելի կարևոր է դառնում հայ ժողովրդի մոտեցումը՝ ձայնակցել ու հաստատել, որպեսզի սեփական ազգային նպատակներն այսքան հստակ սահմանող գերտերությունները լսեն հանրույթի շուրթերից, որ այսօրվա Հայաստանի համար բացառիկ կարևորությամբ ու հայանպաստ դիրքորոշումներն են հնչեցվել:

Սյունիքի միջանցքի մտքից հակառակորդի վազն անցնելը և ԼՂ-ին կարգավիճակ տալը լրջագույն իմաստ ունի մեր ժողովրդի ու պետականության, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղության համար», – գրել է Այվազյանը:

Ամենաթարմ