ԱՄՆ Կոլումբիա շրջանի խորհուրդը ընդունել է, բանաձև, որով հաստատել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, բանաձևով Կոլումբիա շրջանի խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ոգեկոչում Ցեղասպանության 104-րդ տարելիցը:
Բանաձևում ընդգծվում է Կոլումբիայի շրջանի բնակիչներին Հայոց ցեղասպանության մասին կրթության միջոցով իրազեկելու կարևորությունը: Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Կոլումբիայի շրջանի խորհրդի կողմից նման բանաձևի ընդունումը:
Ամերիկայի հայկական համագումարը հատկապես ողջունել է այն հանգամանքը, որ բանաձևում շեշտադրվել է կրթության միջոցով շրջանի բնակչության իրազեկվածության բարձրացումը:

