Ապատեղեկատվություն ու սուտ է այն լուրը, որ իբր ես գնալու եմ ԱՄՆ մասնակցելու Համահայկական Հիմնադրամի հեռուստամարաթոնին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Hraparak.am կայքը հոդված էր հրապարակել այս մասին, որում նշված էր. «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնն այս տարի անցկացվելու է նոյեմբերի 26-ին․ հոկտեմբերի վերջին այս մասին հաղորդեց հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը: Նորությունն այն է, որ հիմնադրամի ամենամյա թելեթոնը՝ ի նպաստ Արցախի, վարելու է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը»:
https://www.facebook.com/arcrun/posts/3500895993279317
