fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը մտադիր է կանոնավորել Ուկրաինային տրամադրվող օգնությունը. Բլինքեն

Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր է կանոնավորել իր դիրքորոշումը Ուկրաինային տրամադրվող զենքի վերաբերյալ։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վարշավայում Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նրան խնդրել են մեկնաբանել Ռուսաստանի խորքում ամերիկյան զենքի հարվածների սահմանափակումների վերացման հեռանկարները։ «Երեկ ուկրաինացի մեր գործընկերների հետ լավ և հանգամանալից քննարկումներ ունեցանք, մասնավորապես, ինչպես են նրանք տեսնում իրավիճակը մարտի դաշտում, ինչ կարիքներ ունեն, և, ինչպես ասացի, մենք միշտ կշարունակենք այդ ամենն ուշադրության կենտրոնում պահել։

Եվ անհրաժեշտության դեպքում սրբագրումներ կանենք։ Մենք սրբագրումներ կանենք մեր արածի, այն ամենի մեջ, ինչ տրամադրում ենք՝ և՛ Միացյալ Նահանգներն առանձին կարգով, և՛ որպես Ուկրաինային աջակցող երկրների խումբ»,- շեշտել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

«Եվ դուք հասկանում եք, որ ես չեմ պատրաստվում հրապարակային պայմաններում խորամուխ լինել օպերատիվ մանրամասների մեջ, բայց կրկին կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք սրբագրումներ ենք անելու։ Մենք շտկումներ կանենք և կհամոզվենք, որ Ուկրաինան ունի այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է»,- պնդսել է Բլինքենը:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն «անհրաժեշտության դեպքում շտկումներ կմտցնի, այդ թվում՝ Ուկրաինայի տրամադրության տակ գտնվող միջոցների առնչությամբ՝ Կիևից ստացված տվյալների հիման վրա»։ Ընդ որում, ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը միանշանակ պատասխան չի տվել ռուսական տարածքի խորքում արևմտյան զենքով հարվածելու մասին հարցին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ