ԱՄՆ-ն չի հանգստանա, մինչև բռնակալ Մադուրոն չհեռանա․ Բոլթոն

Հրապարակող՝

Ջորջ Սորոս՝ «Տարվա մարդ»

Ամենադիտվածներ

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը կրկին պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի գործող իշխանությունների դեմ։ Այս անգամ թիրախավորվել են երկրի զինված ուժերի հակահետախուզության ծառայության պաշտոնյաները։

Այս մասին գրառումը տարածելով՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ այդ պատժամիջոցներով իրենք հակազդում են Նիկոլաս Մադուրոյի ուժային կառույցներին։ Ըստ Բոլթոնի՝ այս կառույցի ներկայացուցիչները բռնություններ և ճնշումներ են գործադրել Վենեսուելայի ժողովրդի դեմ։

«Միացյալ Նահանգները չի հանգստանալու մինչև բռնակալ Մադուրոն չհեռանա, ու կոռուպցիոն գործիչները չդադարեցնեն վենեսուելացիների դեմ չարաշահումները»,-հայտարարել է Բոլթոնը՝ փաստացի պայման առաջադրելով վենեսուելական իշխանություններին։

Ամենաթարմ