ԱՄՆ-ն չի կորցնի համաշխարհային էներգետիկ շուկայում գերակայող ուժի դիրքերը. Թրամփ

Հուլիսի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Միացյալ Նահանգները չի կորցնի համաշխարհային էներգետիկ շուկայում գերակայող ուժի դիրքերը:

նախագահը նշել է, որ գրեթե 70 տարում իրենք առաջին անգամ վերածվել են էներգապաշարների նետո-արտահանողի:

«Միացյալ Նահանգները հիմա համարվում է աշխարհում թիվ մեկ նավթ և գազ արտադրողը: Նաև հեռավոր ապագայում այս գերակայող դիրքի պահպանումը երաշխավորելու համար, մենք երբեք այդ դիրքը չենք կորցնի, իմ վարչակազմն այօր հայտարարում է, որ ամերիկյան հեղուկ բնական գազի արտահանման թույլտվությունը երակարաձգվում է մինչև ներառյալ 2050 թվականը»,- ասել է ամերիկացի առաջնորդը:

Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:

Ամենաթարմ