ԱՄՆ-ն հորդորում է իր քաղաքացիների չայցելել Թուրքիայի մի շարք վայրեր

Հրապարակող՝

ԱՄՆ-ը ձգտում է աջակցել ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը․ Պետդեպարտամենտ

Ամենադիտվածներ

ԱՄՆ պետդեպարտամենտը հաղորդագրություն է տարածել Թուրքիա ճանապարհորդել ցանկացող իր քաղաքացիների համար՝ զգուշացնելով նրանց հնարավոր վտանգների մասին:

Ամերիկյան գերատեսչությունը, մասնավորապես, հորդորում է չգնալ Սիրիայի և Իրաքի հետ սահմանամերձ տարածքներ ահաբեկչության պատճառով՝ զգուշացնելով 4-րդ մակարդակի վտանգավորության մասին:

Բաթման, Բինգյոլ, Բիթլիս, Դիարբեքիր, Այնթափ, Հաքքարի, Հաթայ, Քիլիս, Մարդին, Ուրֆա, Սղերթ, Դերսիմ և Վան ճանապարհորդել ցանկացողներին ԱՄՆ պետդեպարտամենտը խորհուրդ է տալիս վերանայել իրենց որոշումը՝ զգուշացնելով 3-րդ մակարդակի վտանգավորության մասին:

«Ահաբեկչական խմբավորումները շարունակում են Թուրքիայի նկատմամբ հնարավոր հարձակումներ նախապատրաստել: Ահաբեկիչները կարող են հարձակվել չնչին կամ առանց որևէ զգուշացման՝ թիրախավորելով զբոսաշրջային վայրերը, տրանսպորտային հանգույցները, առևտրային տարածքները, տեղական կառավարական շենքերը, հյուրանոցները, ակումբները, ռեստորանները, կրոնական վայրերը, այգիները, մեծ սպորտային կամ մշակութային միջոցառումները, կրթական հաստատությունները, օդանավակայանները և այլ հասարակական վայրեր: Ահաբեկիչները նախկինում նույնպես թիրախավորել են արևմտյան զբոսաշրջիկներին և վերաբնակիչներին»,-նշվում է հաղորդագրությունում:

Կամայական ձերբակալությունների վերաբերյալ հաղորդագրության մեջ նշվում է. «Անվտանգության ուժերը ձերբակալել են տասնյակ հազարավոր անձանց, ներառյալ ԱՄՆ քաղաքացիների՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ առնչություն ունենալու կասկածանքով՝ հիմնված ոչ բավարար կամ գաղտնի փաստերի վրա, որոնք պոտենցիալ քաղաքական շարժառիթների վրա են հիմնված: ԱՄՆ քաղաքացիները նաև ենթարկվել են ճանապարհորդական արգելքի, ինչը թույլ չի տվել նրանց լքել Թուրքիան: Թուրքիայի կառավարության կողմից բացահայտորեն չարտոնված ցույցերին մասնակցելը, ինչպես նաև կառավարության քննադատությունը՝ ներառյալ սոցիալական ցանցերում, կարող են ձերբակալության պատճառ դառնալ»:

Ամենաթարմ