«Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է ԱՄՆ-ի վարած քաղաքականության մասին:
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունների գործողությունները խոսում են այն մասին, որ այդ երկիրն ամեն ինչ անում է, որպեսզի իր վրայից հանի բոլոր միջազգային բազմակողմ պարտավորությունները:
«Երբ ԱՄՆ-ն որոշում է, որ Չինաստանը սպառնալիք է ներկայացնում, քանի որ չափազանց շատ է վաճառում ԱՄՆ-ին, բայց շատ քիչ է գնում, ամերիկացիները սահմանափակումներ են մտցնում ՉԺՀ-ից ներկրումների համար։ Երբ Միացյալ Նահանգները որոշում է, որ Իրանը, թեև կատարում է այն ամենը, ինչի մասին պայմանավորվել են ԳՀՀԾ շրջանակներում, այնուամենայնիվ վատ է իրեն պահում (մյուսները այդպես չեն կարծում), ապա պատժամիջոցներ են սահմանվում Իրանի դեմ»,-հավելել է Լավրովը:
Այս մասին գրում է ria․ru-ն։