ԱՄՆ-ն մտադիր չէ զորք տեղակայել թուրք-սիրիական սահմանին

Հրապարակող՝

ԱՄՆ-ն մտադիր չէ զորք տեղակայել թուրք-սիրիական սահմանին

ԱՄՆ-ն թուրք-սիրիական սահմանին կրկին զորք տեղակայելու մտադրություն չունի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Մարկ Միլլին՝ պատասխանելով Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության մասին լրագրողի հարցին: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Միլլին նախ հիշեցրել է, որ Սիրիայի հյուսիսարևելքում Թուրքիայի նախաձեռնած ռազմագործողության ժամանակ ԱՄՆ-ը հեռացրել է իր հատուկ նշանակության ստորաբաժանումները այդտեղից, իսկ գործողության մեկնարկի հետ մեկտեղ սահմանային հատվածներում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումները տեղափոխվել են դեպի ավելի արևելք:

«Սիրիայում մեր առաքելությունը չի փոխվել: Մեր առաքելությունը Սիրիայի արևելքում ԻՊ-ի դեմ պայքարն է: Թուրք-սիրիական սահմանին սահմանին կրկին զորք տեղակայելու ո՛չ նպատակ ունենք, ո՛չ էլ ծրագիր»,- ասել է Միլլին:

Ամենաթարմ