ԱՄՆ-ն պատրաստ չէ իր զորքով լուծել Իդլիբի խնդիրը, որն ինքը չի ստեղծել

Ամենադիտվածներ

Ամերիկյաի Միացյալ Նահանգները Ռուսաստանին և Թուրքիային հասկացրել է, որ իրենց դուր չի գալիս այն, ինչ տեղի է ունենում Իդլիբում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը։

«Իդլիբում շատ վատ իրավիճակ է: Մենք ռուսներին ասել ենք, որ դա մեզ դուր չի գալիս, մենք թուրքերին ասել ենք, որ մեզ դա դուր չի գալիս: Բայց դրան վերջ տալու ոչ մի կախարդական փայտիկ չկա»,-ասել է նա` ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդում Վաշինգտոնում:

Նրա խոսքով` Միացյալ Նահանգները պատրաստ չէ իր զորքերով լուծել խնդիրը, որն ինքը չի ստեղծել:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ իր ռուս գործընկերոջը` Վլադիմիր Պուտինին, կոչ է արել ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա, որպեսզի սիրիական բանակը դադարեցնի հարձակումը Իդլիբ նահանգում և մինչև փետրվարի վերջ հեռանա Թուրքիայի դիտորդական կետերից` հակառակ դեպքում սպառնալով ռազմական պատասխան տալ:

Ամենաթարմ