Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանը հատելու միջադեպին անդրադարձավ նաև ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը։
Նա Twitter-ի իր էջում գրել է, որ խիստ անհանգստացած է՝ ադրբեջանցի զինծառայողների Հայաստան մուտք գործելու մասին հաղորդագրություններով։
Շերմանը նշել է, որ ԱՄՆ-ն պետք է միանշանակ դատապարտի միջազգային իրավունքի այս խախտումն ու հասնի՝ Հայաստանի տարածքից ադրբեջանցի զինծառայողների դուրս բերմանը։
Greatly concerned over reports of Azeri troops crossing over into #Armenia. The United States must unequivocally condemn this violation of international law, and work for the withdrawal of Azeri forces from Armenian territory. https://t.co/VLTjAeqwou
— Congressman Brad Sherman (@BradSherman) May 14, 2021