ԱՄՆ-ն ռազմական աջակցություն ցույց չի տա թալիբների հակառակորդներին

Աֆղանստանի միակ նահանգը, որը դեռևս չի ընկել ու չի գտնվում է թալիբների իշխանության տակ, Փանջշերն է։

Այստեղ են կենտրոնացել Աֆղանստանի վերջին պաշտպանական ուժերը։

Փանջշերի դիմադրող ուժերին աջակցություն հայտնելու վերաբերյալ հարց է ուղղվել Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբիին, ով ասել է, որ Աֆղանստանում ԱՄՆ-ի առաքելությունն ավարտված է։

Այսպիսով, թալիբների հակառակորդ ուժերին Միացյալ Նահանգները ռազմական աջակցություն ցույց չի տա։

Քիրբին հայտնել է, սակայն, որ ԱՄՆ-ն իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում օդային հարվածներ հասցնել Աֆղանստանում, որոնք կունենան ահաբեկչության դեմ պայքարի բնույթ։

Ամենաթարմ