Ամերիկայի Միացյալ Նագանգների պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» ուղղած հարցերին։ Դրանցից մեկով շոշափվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի թեման։
Այս մասով պետքարտուղարությունից հայտնել են, որ իրենք իրենց աջակցություն են հայտնում են Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության կարգավորմանը։
Կառույցից նշել են, որ ԱՄՆ-ն սատարում է Մինսկի խմբի համանախագահության գործընթացին ու հավատարիմ է օգնել կողմերին հասնել վերջնական կարգավորմանը։
Այս համատեքստում պետքարտուղարությունից ասել են, որ մշտական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի` ուժի չկիրառման կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա։