ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում խոսակցություն է գնացել նաև Ադրբեջանին Միացյալ Նահանգների տված օգնության մասին։
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ իրենք ուսումնասիրելու են Ադրբեջանին տարատեսակ օգնություն, ինչպես նաև ռազմական աջակցություն տրամադրելու հետագա նպատակահարմարությունը։
Բլինքենն ասել է, որ ինքը շատ է աշխատել սրա շուրջ, հատկապես՝ գերիների վերադարձի ու խաղաղ կարգավորման։