Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը որոշել է Patriot զենիթա-հրթիռային համալիրներ ուղարկել Լեհաստան։
Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի ԶՈւ Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչ Ադամ Միլլերը։
Նա նշել է, որ այս քայլով նրանք հակազդում են Միացյալ Նահանգների ու ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ու նրանց տարածքներին սպառնացող պոտենցիալ վտանգներին։
Միլլերն ասել է, որ սա խելամիտ միջոց է, որը նպատակաուղղված է ուժերի պաշտպանությանը։