Ամերիկյան մասնագիտացված նավերը կժամանեն Գազայի հատված՝ ժամանակավոր նավահանգիստ կառուցելու համար, որով ապրիլի առաջին շաբաթներին մարդասիրական օգնություն կհասցվի Պաղեստին։
Այս մասին հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Մայքլ Կուրիլան:
«Հիմա այդ նավերից հինգը ծով են դուրս եկել։ Այս ամենը պետք է հասնի այնտեղ ապրիլի առաջին մի քանի շաբաթների ընթացքում»,- ասել է նա։