ԱՄՆ պատժամիջոցների դարաշրջանը երկար չի տևի. Էսհաղ Ջահանգիրը

Ամերիկյան պատժամիջոցների դարաշրջանը երկար չի տևի, քանի որ դրանք անարդյունավետ են, անտրամաբանական և չունեն աջակցություն, ասել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրը, հաղորդում է Tasnim-ը:

Նրա խոսքերով, ԱՄՆ պաշտոնյաներն իրենց ջանքերն ուղղում են Իրանի ժողովրդի կենսամակարդակի իջեցմանը, որը, նրանց կարծիքով, ֆինանսական դժվարություններ կստեղծի և կհանգեցնի երկրի ներքին փլուզմանը: «Սակայն հենց մենք կարող ենք կրճատել այդ դժվարությունների ժամանակը»,- նշել է փոխնախագահը:

Ամենաթարմ