ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը ժամանել է Հայաստան

Հրապարակող՝

amn

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը ժամանել է Երևան ԱՄՆ նախագահի՝ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության տեսլականի առաջ մղման նպատակով։

Նա կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանի և Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն  Ռուբինյանի հետ:

Կքննարկվեն հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության ամրապնդման հետագա քայլերը՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և հայ-ամերիկյան հուշագրերի շրջանակում։

Ամենաթարմ