fbpx
Աշխարհ

ԱՄՆ քաղաքացիների մեծ մասը դեմ է Թրամփի պաշտոնանկությանը

Ապրիլին Հարվարդի քաղաքական հետազոտությունների կենտրոնի և Harris Insights and Analytics-ի իրականացրած հարցման արդյունքների համաձայն` ամերիկացիների 65 տոկոսը դեմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ հայտարարելուն: Իսկ մնացածը կողմ է արտահայտվել:

Հարցվածների մեծամասնությունը նաև նշել է, որ 2016-ի ընտրություններին ռուսների միջամտության թեման արդեն իրեն սպառել է և այդ թեման այլևս պետք չէ քննարկել:

ԱՄՆ նախագահի ընտրություններին ռուսների միջամտության թեմայով ԱՄՆ-ում հետաքննություն էին սկսել հենց ընտրություններից հետո: Ամերիկյան հատուկ ծառայությունները հայտարարել էին, որ Ռուսաստանը կապ ունի Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի համակարգչային ծրագրերի խափանման և գաղտնի տեղեկությունների հրապարակման հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ