ԱՄՆ-ն ռազմարվեստում անցում է կատարում դեպի նոր շարժական բրիգադներ

Հրապարակող՝

ԱՄՆ-ն ռազմարվեստում անցում է կատարում դեպի նոր շարժական բրիգադներ

Ամենադիտվածներ

ԱՄՆ-ի բանակը խոշորածավալ մարտական և բազմոլորտային գործողություններին (LCSO, MDO) պատրաստվելու շրջանակում անցում է կատարում հետևակի բրիգադների (IBCT) նոր կառուցվածքի՝ շարժական բրիգադների (MBCT)։

MBCT-ն զգալիորեն ավելի կոմպակտ է, քան ավանդական IBCT-ն, քանի որ ունի ավելի փոքր «շփման մակերես», որը դժվար է հայտնաբերել և ավելի հեշտ է արագ տեղաշարժել մարտի դաշտում։

Նման բրիգադի անձնակազմի ընդհանուր թվաքանակը կազմում է մոտ 1900 զինծառայող, ինչը զգալիորեն պակաս է հետևակի բրիգադի մոտ 4500 զինծառայողից։

MBCT-ի հիմնական բնութագրերն են բարձր շարժունակությունը, որը ապահովվում է ISV տեսակի հետևակի զրահապատ մեքենաների ակտիվ կիրառմամբ՝ զորքերի արագ վերատեղաբաշխման համար մարտի դաշտում։ Կարևոր դեր ունի նաև հետախուզությունը։ Բրիգադի մակարդակում գործում է բազմաֆունկցիոնալ հետախուզական վաշտ, իսկ գումարտակի մակարդակում՝ բազմաֆունկցիոնալ վաշտեր, որոնք համալրված են փոքր անօդաչու թռչող սարքերով, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերով և հակատանկային միջոցներով։

Սպասվում է, որ բոլոր IBCT-ների անցումը նոր կառուցվածքին ամբողջությամբ կավարտվի մինչև 2028 ֆինանսական թվականը։

Սույն վերլուծությունը սիրով մեզ է տրամադրել «Թատերաբեմ» ֆեյսբուքյան էջը։

Ամենաթարմ