ԱՄՆ Սենատի ազգային անվտանգության և կառավարության գործերով կոմիտեի նախագահ Ռոն Ջոնսոնը հայտնել է, որ իրենք պատրաստովում են հետաքննություն սկսել կորոնավիրուսի համավարակի առաջացման վերաբերյալ:
Կոմիտեն ղեկավարելու է Ջոնսոնը և նրանք պատրաստվում են «ամբողջական» հսկողություն իրականացնել:
Դեռևս հայտնի չէ, թե որքանով մանրակրկիտ կհետաքնի կոմիտեն երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դերը, քանի որ նրանք այժմ կենտրոնացած են ԱՀԿ-ի և Չինաստանի վրա:
Ջոնսոնը թվարկել է հետաքննության մի քանի տարրեր և բացի այդ կասկածի տակ է դրել, այն վարկածը, որ վիրուսը կենդանուց է անցել մարդուն և այլն:
Այս մասին հայտնում է Politico-ն:

