fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն արդիականացնելու է թուրքական կործանիչները

ԱՄՆ իշխանությունները մտադիր են 259 մլն դոլարի չափով արդիականացնել թուրքական F-16 կործանիչները: Այս մասին հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտը եւ համապատասխան գերատեսչությունը, որը Պենտագոնի կազմում է։

Այն պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահման ռազմական տեխնիկա և զենք մատակարարելու, ԱՄՆ զինված ուժերի և այլ երկրների միջև կապերի խթանման և Վաշինգտոնի պաշտպանության արտաքին գործընկերներին ֆինանսական և տեխնիկական աջակցության համար:

«Պետդեպարտամենտը որոշում է կայացրել հավանություն տալ Թուրքիայի կառավարությանը պաշտպանական ապրանքների և ծառայությունների հնարավոր արտասահմանյան ռազմական վաճառքին՝ աջակցելու F-16 ինքնաթիռների և հարակից սարքավորումների՝ ներկայիս պարկի արդիականացմանը 259 միլիոն դոլարի չափով: Կոնգրեսին տրամադրվել է անհրաժեշտ հավաստագիր՝ հնարավոր վաճառքի մասին ծանուցելով»,- ասվում է հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ