ԱՄՆ-ն Թուրքիային պաշտոնական ծանուցագիր է ուղարկել F-35 կործանիչների արտադրական ծրագրից վերջինիս դուրսբերման մասին` Անկարայի կողմից ռուսական «Ս-400» ՀՕՊ համակարգերի գնման պատճառով:
Ասվում է, որ ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել F-35-ի արտադրության մասին համատեղ հուշագիրը, որը Թուրքիան ստորագրել էր 2007 թվականի հունվարին:
Հուշագիրը ստորագրել էին նաև F-35 նախագծի մյուս 7 գործընկերները` Մեծ Բրիտանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Ավստրալիան, Դանիան, Կանադան և Նորվեգիան:
Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

