Ամերիկայի Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստվել է երկրի բնակչության 45,2 տոկոսը։
Այս մասին հայտնում են ԱՄՆ-ի համապատասխան կառույցներից։
Նշվում է, որ պատվսատնյութի 2 չափաբաժին ստացել է 150 046 006 մարդ, իսկ 1 չափաբաժին՝ 177 342 954 մարդ։
Նշենք, որ ԱՄՆ-ում գրանցված կորոնավիրուսով վարակվածների թիվն անցնում է 33,5 միլիոնը։