ԱՄՆ-ում չեն բացառել զորքերի ուղարկումը Վենեսուելա

Հրապարակող՝

TELEMMGLPICT000169375067-xlarge_trans_NvBQzQNjv4Bq3480UNUU8UfSxDSaY1n7MIF0NOGFCSKNH5ZW1UQlQ5A

Ամենադիտվածներ

ԱՄՆ-ը պատրաստ է ընդունել ցանկացած միջոցառումներ՝ Վենեսուելայում ԱՄՆ-ի քաղաքացիների անվտանգության ապահովման համար։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն։

«Մենք կանենք անհրաժեշտ ամեն բան, որպեսզի վստահ լինենք մեր քաղաքացիների անվտանգության հարցում», – ասել է Պոմպեոն The Laura Ingraham Show ռադիոհաղորդման եթերում՝ պատասխանելով հարցին այն մասին, թե կարո՞ղ է դիմել նախագահին Վենեսուելա զորքեր ուղարկելու խնդրանքով, եթե ամերկացի դիվանագետների համար լինի սպառնալիք։

Ավելի վաղ Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը Նիկոլաս Մադուրոյին չի համարում Վենեսուելայի նախագահ և նրա պահանջով չի փակի դիվանագիտական առաքելությունը Կարակասում։

Փոխանցում է shantnews.am-ը։

Ամենաթարմ