fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում ձնամրրիկի հետևանքով առանց էլեկտրականության են մնացել հազարավոր բնակիչներ

ԱՄՆ-ի հարավ-արևելքում մոլեգնում է ձնամրրիկը, դրա պատճառով չեղյալ է հայտարարվել մոտ 1700 ավիաչվերթ, առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 300 հազար բնակիչ:

Ինչպես հայտնում է Flight Aware կայքը՝  վատ եղանակի պատճառով մոտ  1700 ավիաչվերթ ԱՄՆ-ում չեղյալ է հայտարարված կիրակի  երեկոյի դրությամբ: Դրանց  մեծ մասն ուղևորվում էր դեպի Հյուսիսային Կառոլինա, Հարավային Կառոլինա և Վիրջինիա: Ամբողջ երկրում հետաձգվել է ավելի քան 2100 ավիաչվերթ:

Առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 300 հազար բնակիչ:  Անջատումների հիմնական մասը բաժին է ընկել Հյուսիսային Կառոլինային՝ ավելի քան 183 հազար անջատում:

AccuWeather-ի օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ սաստիկ ձնատեղումն ընդգրկել է Հարավային Ապալաչների շրջանից մինչև  Հյուսիսային Կառոլինայի արեւմտյան Պիեմոնտ և Վիրջինիայի հարավ-արևմուտք ընկած տարածքը: Սպասվում է, որ ձյան ծածկույթի բարձրությունը կհասնի 30-ից մինչև 45 սանտիմետրի, Հյուսիսային Կառոլինայի շրջանում ձյան ծածկույթի հաստությունը կարող է գերազանցել 60 սանտիմետրը:

Օդերևութաբանները կանխատեսում են, որ մրրիկը երկուշաբթի կտարածվի Հարավային Ապպալաչայի շրջաններում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ