fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում մի քանի նահանգներում ինտերնետը միանգամից անջատվել է

ԱՄՆ-ի մի քանի նահանգներում դեկտեմբերի 27-ին Համացանցի եւ հեռախոսային կապի համատարած անջատումներ են տեղի ունեցել CenturyLink հեռահաղորդակցական ընկերության ցանցի հետ կապված անսարքությունների պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press (АP) գործակալությունը:

Ինչպես նշել Է գործակալությունը, CenturyLink-ի սպասարկյալները շատ նահանգներում՝ Կալիֆոռնիայից մինչեւ Նյու Յորք, կապի աշխատանքի հետ կապված խնդիրներ են ունեցել դեկտեմբերի 27-ի առավոտից: Անջատումները եղել են հիմնականում արեւմտյան նահանգներում: Ընկերությունն իր Twitter-ում հաստատել Է, որ CenturyLink-ի ցանցում կապի բազմաթիվ ընդհատումներ են տեղի ունենում: Ինչպես նշել Է AP-ն, անսարքությունները խնդիրներ են առաջացրել ոչ միայն սովորական օգտատերերի, այլեւ մի շարք կառավարական գերատեսչությունների համար: ԱՄՆ-ի Կապի ֆեդերալ հանձնաժողովի ներկայացուցիչ Ջեսիկա Ռոզենվորսելը հայտարարել Է, որ CenturyLink-ի սպասարկյալների համար կապի խնդիրներ են նկատվում «ամբողջ երկրում»՝ նշելով, որ գերատեսչությունը պետք Է հետաքննություն անցկացնի այդ հարցով: Լուիզիանայի նահանգում գտնվող CenturyLink-ն ԱՄՆ-ի խոշորագույն հեռահաղորդակական ընկերություններից մեկն Է, որը կապի լայն սպեկտրի ծառայություններ Է տրամադրում: Ընկերությունը բաժանոդների Է սպասարկում ԱՄՆ-ի 37 նահանգներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ