ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որը նպատակ ունի պայքարելու երկրում հակասեմականության աճի դեմ։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տանը, հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
«Նախագահի հրամանագիրը բացատրում է, որ համաձայն 1964 թվականի քաղաքացիական իրավունքների մասին օրենքի՝ հակասեմականությունը խտրականություն է ցեղական, մաշկի գույնի կամ ազգության հատկանիշներով»,-նշել են Սպիտակ տան մամուլի ծառայությունում։
Թրամփը հանձնարարել է նախարարություններին և գերատեսչություններին միջոցներ ձեռնարկել այդ երևույթի դեմ պայքարի համար։
Հրամանագիրը հաստատում է նախագահի և նրա վարչակազմի վճռականությունը՝ պայքարելու հակասեմականության բոլոր դրսևորումների դեմ։