fbpx
Աշխարհ

Կորոնավիրուսով վարակված հիվանդին թոքերի փոխպատվաստում է արվել. CNN

ԱՄՆ-ի Չիկագո քաղաքի հիվանդանոցներից մեկում բժիշկները հաջողությամբ փոխպատվաստել են երիտասարդ կնոջ թոքերը, որոնք ախտահարվել էին կորոնավիրուսի պատճառով:

Ինչպես փոխանցում է CNN-ը, Northwestern Memorial Hospital հիվանդանոցից հայտնել են, որ ԱՄՆ-ում նմանատիպ վիրահատություն առաջին անգամ է արվել՝ կորոնավիրուսով վարակված հիվանդի մոտ:

Նշվում է, որ կորոնավիրուսով վարակված կինը, ով 6 շաբաթ անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում՝ թոքերի արհեստական շնչառական սարքին միացված վիճակով:  

Բժիշկների խոսքով՝ կինը պարբերաբար թեստավորվել է, և երբ նրա կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել, վերջինիս պատրաստել են վիրահատության: 

Հունիսի սկզբին արդեն կնոջ թոքերի վնասվածության աստիճանը գնահատվել է անվերականգնելի՝ պայմանավորված կորոնավիրուսային հիվանդությամբ:

Բժիշկներն այժմ ուսումնասիրում են, թե ինչպես կարող է նման արագությամբ, այդքան երիտասարդ տարիքում առողջ կնոջ թոքերն ամբողջովին վնասվել կորոնավիրուսի պատճառով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ