Այսօր` հուլիսի 8-ին, Reuters գործակալությունից տեղեկացել ենք, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը և ԱՄՆ առևտրի դաշնային հանձաժողովը քննարկում են չինական TikTok հավելվածին մեղադրանք ներկայացնելու հնարավորությունը:
Հայտնենք, որ ԱՄՆ-ը ներկայացուցիչները մի քանի տեսակոնֆերանս են ունեցել այս հարցի վերաբերյալ և նրանց հիմնական մեղադրանք այն է, որ հավելվածը խախտում է երեխանների անձնական տվյալների մասին օրենքը:
Իսկ TikTok-ի ներկայացուցիչները պնդում են, որ ամենայն պատասխանատվությամբ են վերաբերվում բոլոր օգտատերի անվտանգությանը, իսկ 13 տարեկանից ցածր օգտատերերին հավելվածում տրվու են սահմանափակ գործառույթներ, ինչը թույլ է տալիս ապահովել նրանց անվտանգությունը:
Հայտնենք, որ երեկ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դիտարկում է երկրի տարածքում չինական TikTok հավելվածի աշխատանքն արգելելափակելու հնարավորությունը:

